ՀՀ շախմատիստուհիներից 4-ը հաղթել է ԵԱ 3-րդ տուրում21 մարտի 2023 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Չեռնոգորիայում ընթացող Եվրոպայի շախմատի կանանց 23-րդ անհատական առաջնության 3-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից 4–ը հաղթել է։ Մրցակիցների հանդեպ առավելության են հասել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Պոլինա Կոբակը և Սուսաննա Գաբոյանը, հայտնում է Շախմատի ֆեդերացիան։ Աննա Սարգսյանի խաղը ավարտվել է ոչ ոքի արդյունքով, իսկ Մարիամ Մկրտչյանը պարտվել է Ալեքսանդրա Մալցևսկայային։ 3-րդ խաղափուլից հետո Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր: Մարիամ Մկրտչյանը և Պոլինա Կոբակը՝ 2 միավոր, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը՝ 1.5 միավոր: Եվրոպայի շախմատի կանանց 23-րդ անհատական առաջնությանը Հայաստանից մասնակցում է 6 ներկայացուցիչ։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |