Գաբրիել Սարգսյանը 3-րդն է Կասիմջանովի գավաթի մրցաշարում

Գաբրիել Սարգսյանը 3-րդն է Կասիմջանովի գավաթի մրցաշարում

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը 5.5 միավորով «Ռուստամ Կասիմջանովի գավաթ» արագ շախմատի մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Սարգսյանը մեկ միավոր է զիջել գլխավոր մրցանակը նվաճած սերբ Ալեքսանդր Ինջիչին՝ տանելով 3 հաղթանակ, 5 պարտիա ավարտելով ոչ-ոքի և պարտվելով միայն վերջին տուրում, հայտնում է Հանրային ռադիոն։

Մրցաշարը, որին մասնակցում էր 10 շախմատիստ, տեղի է ունեցել Տաշքենդում։

Գաբրիել Սարգսյանն աշխարհի թիմային ութերորդ առաջնության հաղթող (2011 թվական) է, շախմատային օլիմպիադաների եռակի հաղթող (2006, 2008, 2012 թվականներին) Հայաստանի հավաքականի կազմում։ 2022 թվականին դարձել է օլիմպիական փոխչեմպիոն։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---