ՀՀ-ն Հունգարիայում դեսպան է նշանակել

ՀՀ-ն Հունգարիայում դեսպան է նշանակել

PanARMENIAN.Net - 11 տարվա դադարից հետո ՀՀ-ն Հունգարիայում դեսպան է նշանակել։ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, համատեղության կարգով, նշանակվել է Հունգարիայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)։ ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել։

Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2012թ–ին, երբ Հունգարիան Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին։Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Աննա Մարիա Շիկոն արդեն հանձնել է իր հավատարմագրերը։ Նրա նստավայրը Թբիլիսին է։

Մեկ այլ հրամանագրով Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մոլդովայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև)։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---