Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները 10 մեդալ են նվաճել Մ15 տարեկանների ԵԱ-ում10 հուլիսի 2023 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականները Հունգարիայի Կապոսվար քաղաքում անցկացված Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ընդհանուր առմամբ 10 մեդալ են նվաճել՝ 1 ոսկե, 4 արծաթե, 5 բրոնզե: Հայաստանի պատանեկան թիմի կազմում հաղթողի տիտղոսը նվաճել է ազատ ոճային ըմբիշ, 62 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը: Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից: Մեկնարկային գոտեմարտում Մոսեսյանը մրցել է Ադրբեջանի ներկայացուցչի հետ և գոտեմարտի ընթացքում, պարտվելով 0-9 հաշվով, կամային բարձր որակների շնորհիվ կարողացել է 17-11 հաշվով հաղթանակ տանել: Քառորդ եզրափակչում Մոսեսյանը 11-0 հաշվով առավելության է հասել Ֆինլանդիայի ներկայացուցչի նկատմամբ, կիսաեզրափակիչում 3-1 հաշվով հաղթել չեզոք դրոշի ներքո հանդես եկող Մագոմեդ Ջենարալիևին, իսկ եզրափակչում 12-6 հաշվով վստահ հաղթանակ տարել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամները նաև 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: Պատանեկան ԵԱ-ի արծաթե մեդալներին արժանացել են Արմեն Պապիկյանը (44 կգ) և Բալաբեկ Մարկոսյանը (48 կգ), իսկ Վլադիմիր Գալինսկին (38 կգ), Սուրեն Իշխանյանը (41 կգ) և Դավիթ Դավթյանը (57 կգ) զբաղեցրել են երրորդ տեղն ու բրոնզե մեդալներ են նվաճել: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամները երկուական արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել: Առաջնության փոխչեմպիոններ են դարձել Գառնիկ Մանուկյանը (41 կգ) և Պետրոս Բաղրամյանը (85 կգ), իսկ բրոնզե մեդալներին արժանացել են Մարատ Աճեմյանը (44 կգ) և Ջանես Նազարյանը (57 կգ): Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |