Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը 2013-ին կանցկացվի Երևանում

Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը 2013-ին կանցկացվի Երևանում

PanARMENIAN.Net - Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունն այս տարի կանցկացվի Երևանում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան իր օրացույցում ավելացրել է Հայաստանի անունը: Երևանը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կհյուրընկալի Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հաշվի առնելով Եվրոպայի առաջնության գերազանց արդյունքները՝ մեր պատանիներից բազմաթիվ մեդալների հույս ունենք»,-ասվում է գրառման մեջ։

Ակնկալվում է 80-100 պետությունից թիմերի մասնակցություն։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---