Ֆասթ Բանկը և Ֆասթ Շիֆթը՝ Համահայկական ամառային 8-րդ խաղերի հովանավորներ

Ֆասթ Բանկը և Ֆասթ Շիֆթը՝ Համահայկական ամառային 8-րդ խաղերի հովանավորներ

PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկը և Ֆասթ Շիֆթն օգոստոսի 5-19-ը «Միասնություն սպորտով» կարգախոսի ներքո կայանալիք Համահայկական ամառային 8-րդ խաղերի հովանավորներն են։ Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Գյումրու «Շիրակ» քաղաքային մարզադաշտում, իսկ խաղերը` Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում։

‌‌Խաղերի այս ձևաչափը նպատակ ունի զարգացնելու սպորտը ոչ միայն մայրաքաղաքում, այլև մյուս մարզերում՝ բնակիչներին հնարավորություն տալով անվճար մասնակցելու համահայկական տոնին։ Համահայկական այս խաղերի գլխավոր ուղերձներից է նաև սփյուռքի հայ երիտասարդներին Երևանից բացի Հայաստանի մյուս բնակավայարերին ևս ծանոթացնելը։

Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման, աշխարհասփյուռ հայ երիտասարդներին, մարզիկներին, մարզասերներին հայրենիքում համախմբելու նպատակով, Օլիմպիական խաղերի սկզբունքով՝ 4 տարին մեկ անգամ անցկացվող Համահայկական խաղերում այս տարի ընդգրկված է 19 մարզաձև, որոնց համար խաղարկվելու է մեդալների 107 հավաքածու։ Ի դեպ, առաջին անգամ մարզաձևերի ցանկում ընդգրկվել է նաև կանանց ֆուտբոլը։ Այս տարի ակնկալվում է, որ խաղերի համար սփյուռքից Հայաստան կգա մոտ 10,000 մարդ։

Համահայկական խաղերն անցկացնելու գաղափարը ծագել էր դեռևս 1987-1988թթ., ու հիմա անկասկած կարելի է ասել, որ այն հաջողել է և լիովին կատարում է ստանձնած առաքելությունը։

Տարբեր մարզաձևերի զարգացումը թե՛ մայրաքաղաք Երևանում, թե՛ մարզերում, սպորտի միջոցով Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումը կարևոր է նաև Fast Bank-ի և Fast Shift-ի համար։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---