Նալչիկում տեղի է ունեցել ՖԻԴԵ-ի Գրան-պրիի 4-րդ շրջանի մասնակիցների մեծարման արարողությունը30 ապրիլի 2009 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Կաբարդինո-Բալկարիայի (ԿԲՀ) մայրաքաղաք Նալչիկի Երաժշտական թատրոնում տեղի է ունեցել ՖԻԴԵ-ի Գրան-Պրիիի չորրորդ շրջանի մասնակիցների մեծարման արարողությունը:Մրցաշարի գլխավոր մրցավար Վյաչեսլավ Նամուրեւը հրապարակել էր մրցաշարի պաշտոնական արդյունքները: Գրան-պրիի այդ փուլի իրադարձություններին հետեւել են աշխարհի շատ երկրներից: Գրան-պրիի նալչիկյան շրջանի պաշտոնական կայքի տվյալներով, վերջին օրը կայքից օգտվել է աշխարհի 150 երկրի ներկայացուցիչ: Մինչեւ վերջին օրն անզիջում պայքար է ընթացել: Արդյունքում ՖԻԴԵ-ի Գրան-պրիի չորրորդ շրջանում հաղթող է դարձել հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը : 30000 եվրո մրցանակային գումարով պլաստիկ քարտը հաղթողին հանձնել են ՖԻԴԵ-ի առեւտրային տնօրեն Ջեֆրի Բորգը, ԿԲՀ կառավարության նախագահ Անդրեյ Յարինը եւ ԿԲՀ սպորտի եւ զբոսաշրջության նախարար Ասլան Աֆաունովը: Լեւոն Արոնյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել մրցության կազմակերպիչներին հյուրընկալության համար. «Ես այստեղ հիանալի օրեր եմ անցկացրել: Երբ ես մեկնում էի Նալչիկ, ծնողներս ասացին, որ այստեղ շատ հյուրընկալ եւ բարեհամբույր մարդիկ են: Նալչիկը հիանալի վայր է շախմատի մրցաշարերի անցկացման համար»: «Վիվատ, արքա, վիվատ» երգի ուղեկցությամբ հաղթողին հագցրել են կովկասյան ազգային սպիտակ յափնջի: Մրցաշարի մասնակիցներին նաեւ հանձնել են հուշանվերներ. «Հաղթանակին հասնելու կամքի համար» Գատա Կամսկուն, «Շախմատի Ցիցերոն» Ռուստամ Կասիմժանովին, «Ամենաբազմակողմանի մարզիկին»` Շահրիար Մամեդյարովին, իսկ «Հանդիսատեսի համակրանքի մրցանակը» բաժին է ընկելՎասիլի Իվանչուկին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |