Հայ ձյուդոիստները մեկնել են Դաղստան մասնակցելու միջազգային մրցաշարին

PanARMENIAN.Net - Ձյուդոյի Հայաստանի հավաքականը մայիսի 5-ին մեկնել է Դաղստան, որտեղ Խասավյուրտ քաղաքում մայիսի 7-ից մինչեւ 8-ը կմասնակցի միջազգային մրցաշարին, որը կընթանա ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հովանու ներքո: Ինչպես PanARMENIAN.Net -ին հաղորդեցին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից, Հայաստանի հավաքականը, գլխավոր մարզիչ Կարեն Սիմոնյանի ղեկավարությամբ, մեկնել է Դաղստան` 7 մարզիկի կազմով:



Այդպիսով, Հայաստանը միջազգային մրցաշարում կներկայացնեն Գոռ Մկրտչյանը (ք/կ մինչեւ 60 կգ), Արթուր Վարդանյանը (ք/կ մինչեւ 60 կգ), Փայլակ Վարդազարյանը (ք/կ մինչեւ 66 կգ), Արտակ Աբրահամյանը (ք/կ մինչեւ 73 կգ), Անդրանիկ Չափարյանը (ք/կ մինչեւ73 կգ), Արման Խաչատրյանը (ք/կ մինչեւ 81 կգ), Արթուր Մկրտչյանը (ք/կ 100+ կգ):



Հայ ձյուդոիստները Երեւան կվերադառնան մայիսի 10-ին:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---