Սիմոնյան․ ՀՀ-ն ԵՄ անդամակցելու հարց այս փուլում չի քննարկում

Սիմոնյան․ ՀՀ-ն ԵՄ անդամակցելու հարց այս փուլում չի քննարկում

PanARMENIAN.Net - ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հարց այս փուլում չի քննարկում։

Նրան հարցրել են, թե ինչ է քննարկվելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպմանը, արդյո՞ք հնարավոր է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը լինի, գրում է «Հայկական ժամանակը»։

«Ես օրակարգից տեղյակ չեմ։ Եվրամիության անդամակցության հարց այս փուլում չենք քննարկում։ Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ»,- ասել է նա։

Ըստ նրա՝ հայտարարությունները, որոնք արվում են հայաստանյան ընդդիմության կողմից, թե ժողովրդավարության մակարդակը ցածր է Հայաստանում, միևնույն է, ԵՄ-ն արձանագրել է՝ շատ լավն են երկրի չափանիշները։

«Դա աննախադեպ շատ լավ բան է, բարձրացրեց նաև ՀՀ անվտանգության մակարդակը, բայց դա չի նշանակում, թե ՀՀ-ն դիմումը վերցրած գնացել է ու սպասում է, որ մտնի, դառնա ԵՄ թեկնածու։ Մենք շատ անելիք ունենք Հայաստանում, որ ինչպես Վրաստանն ու Թուրքիան են տարիներով սպասում, չգնանք ու տարիներով սպասենք։ Պետք է ՀՀ-ում շատ բան փոխվի, շատ չափորոշիչներ», - նշել է Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ հարց է նաև այն, թե ՀՀ-ն եթե դիմի, ապա այդ ընթացքը քանի տարի կարող է տևել։

Եվրախորհրդարանը մարտի 13–ին ընդունել է «ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը, որով առաջարկվում է դիտարկել ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը։ Եվրախորհրդարանի բանաձևում ասվում է․ «Եթե Հայաստանը շահագրգռված լինի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի իր ժողովրդավարությունն ամրապնդող կայուն բարեփոխումների ուղին, դա կարող է հիմք հանդիսանալ ԵՄ–ՀՀ հարաբերություններում փոխակերպման փուլի համար»։

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Հայաստանը կարող է Եվրամիությանն անդամակցելու հայտ ներկայացնել։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---