ՀՀ-ն մոտ 30 տ մարդասիրական օգնություն կուղարկի Գազա28 մարտի 2024 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն կցուցաբերի։ Որոշումը կայացվել է կառավարության նիստում։ Օգնությունը կտրամադրվի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված անձանց։ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ասել է, որ օգնությունը կկազմի 29․94 տոննա՝ հիմնականում դեղեր ու մթերք, չոր սնունդ։ Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ներքին գործերի նախարարությանը հատկացվելու է մոտ 19 միլիոն դրամ։ Պաշտպանության նախարարությանը կհատկացվեն համապատասխան միջոցներ մարդասիրական օգնության տեղափոխումը ապահովելու համար։ Սարգսյանն ասել է, որ Եգիպտոսի կառավարության հետ ձեռք են բերվել բոլոր պայմանավորվածությունները, բեռը կուղարկվի այնտեղ, որտեղից կհասցվի Գազայի բնակչությանը։ Հումանիտար օգնություն Գազա ուղարկելու մտադրության մասին ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպումից հետո։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |