ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը30 ապրիլի 2024 - 16:15 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն, ընդունելով Ֆրանսիայի Սենատի անդամ, Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի անդամ Ռոնան Դը Գլյոյի ղեկավարած պատվիրակությանը, նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Սենատի հետևողական աջակցությունը։ Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերին: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին։ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Ռոնան լը Գլյոյին ընդունել է նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև Եվրոպական միության հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Ուշագրավ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Ամենաընթերցվողը բաժնում | Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել |