Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել սամբոյի ԵԱ–ում․ ՀՀ-ն 9 մեդալ ունի

Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել սամբոյի ԵԱ–ում․ ՀՀ-ն 9 մեդալ ունի

PanARMENIAN.Net - Հայաստանի սամբոյի հավաքականը Եվրոպայի առաջնությունում 9 մեդալ է նվաճել։

Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում: Ներսիսյանը եզրափակչում 11:00 հաշվով վստահ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ, 64 կգ քաշային Նարեկ Դալլաքյանը, 98 կգ քաշային Արսեն Խանջյանը, ինչպես նաև մարտական սամբոյի 98 կգ քաշային Արման Ավանեսյանը և 54 կգ քաշային Արփինե Մնացականյանն արծաթե մեդալներ են նվաճել ու արժանացել փոխչեմպիոնի կոչմանը, հայտնում է ԿԳՄՍՆ–ն։

58 կգ քաշային Կարեն Սարգսյանը, 59 կգ քաշային Սրբուհի Հովակիմյանը, ինչպես նաև մարտական սամբոյի 71 կգ քաշային Մհեր Մերջանյանն ու 88 կգ քաշային Ավետիք Պողոսյանն արժանացել են բրոնզե մեդալներին ու կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Նովի Սադ քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնության նախօրեին տեղի է ունեցել մարզաձևի Եվրոպայի ֆեդերացիայի գործկոմի նիստը, որի շրջանակում անցկացվել են գործկոմի նոր կազմի և ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրությունները։

Արդյունքում, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ընտրվել է Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---