Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները

Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները

PanARMENIAN.Net - Մայիսի 16-ին Ժնևում Միջխորհրդարանական միության միջնորդությամբ տեղի է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, հայտնում են ՀՀ ԱԺ–ից։

Հանդիպումը տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում::

Այլ մանրամասներ չեն ներկայացվում:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Ժնևում կարճատև զրույց են ունեցել, որից հետո կայանալու է խորհրդարանների նախագահների հիմնական հանդիպումը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---