Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին17 մայիսի 2024 - 11:58 AMT PanARMENIAN.Net - ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ Երևանը Մոսկվային չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին։ «Մենք նման խնդրանք չենք ունեցել»,– ասել է նա։ ԱԽ քարտուղարը հավելել է, որ հայկական կողմը Ռուսաստանին առաջարկել է, որ ռուս սահմանապահները դադարեցնեն ծառայությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, նաև որ նրանք դուրս գան ՀՀ-Ադրբեջան սահմանի երկայնքով 17 կետից, ինչպես նաև՝ Սիսիանի և Գորիսի բազաներից։ «Մենք առաջարկեցինք ռուսական կողմին դուրս գալ վերոնշյալ վայրերից, քանի որ դրանք տեղակայվել էին բանավոր պայմանավորվածությունների արդյունքում, ինչին ռուսական կողմը համաձայնել է։ Նրանք հարցրել են, թե արդյոք Հայաստան– Իրան ու Հայաստան– Թուրքիա սահմաններից էլ ենք ուզում, որ իրենք դուրս գան, ինչին հայկական կողմը պատասխանել է, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,– պարզաբանել է Գրիգորյանը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ «հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին»։ «Մոսկվան և Երևանը համաձայնեցրել են Հայաստանի որոշ մարզերից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերումը, պայմանավորված նրանով, որ պայմանները փոխվել են: Փաշինյանն ու Պուտինը համաձայնեցրել են այդ հարցը: Հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ սահմանին»,- ասել է նա: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ-ի դիմաց խուլիգանության վարույթով 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր է Ֆուտբոլային մրցաշարում ընդհանուր առմամբ կկայանա 51 հանդիպում Պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն ՀՀ-ում աերոտիեզերական մեքենաշինության դպրոց է հիմնադրվել Հիմնադրամում կրթությունն անվճար է |