Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիան օգնեց Թուրքիայի հավաքականին խուսափել որակազրկումից25 մայիսի 2009 - 21:47 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտի Թուրքիայի պատանիների հավաքականը, որը Երեւան է ժամանել մասնակցելու աշխարհի առաջնությանը, քիչ էր մնում որակազարկվեր: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, Թուրքիայի հավաքականը չէր անցել ամենամյա բժշկական զննումը, եւ այդ պատճառով նրան կարող էին թույլ չտալ մասնակցել առաջնությանը:«Այդպիսի դեպքերում հավաքականներին թույլ չեն տալիս մասնակցել առաջնությանը, բայց այդ տհաճ միջադեպից խուսափելու համար մեր ֆեդերացիայի միջնորդությամբ Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) նրանց թույլ տվեց բժշկական քննություն անցնել Հայաստանում: Ես գտնում եմ, որ այդ խնդիրը դարձավ իրենց սաների հանդեպ թուրք մարզիչների ոչ կորեկտ մոտեցման հետեւանքը: Պատանիները դրանում մեղավոր չեն»,- նշել է Գաբրիելյանը: Գաբրիելյանը մեկնաբանեց նաեւ մրցավարության ցածր մակարդակի մասին թուրքական հավաքականի գլխավոր մարզչի հայտարարությունը: «Թուրք բռնցքամարտիկի մասնակցությամբ մենամարտերից մեկի ելքը վիճելի էր. հաղթանակը թուրքի մրցակցին տվեցին: Նրանց մարզիչը ոչ պաշտոնապես դժգոհություն հայտնեց մրցավարության առնչությամբ, բայց, ըստ կանոնադրության, օրվա ընթացքում նրանք կարող էին բողոքարկել, եւ մենամարտի ելքը կվերանայվեր: Բողոքարկումն արժե 500 ԱՄՆ դոլար եւ դրական որոշման դեպքում թուրքական կողմին կվերադարձնեին 400 դոլարը: Սակայն Թուրքիայի հավաքականը սահմանափակվեց բանավոր դժգոհությամբ»,- ասել է Գաբրիելյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |