Հայ ձյուդոիստը Եվրոպայի առաջնությունում դիրքերը զիջել է Թուրքիայի ներկայացուցչին29 հունիսի 2009 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին ավարտվել է Կոպերում (Սլովենիա) ընթացող Ձյուդոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայաստանի հավաքականը, որն առաջնությանը մասնակցում էր յոթ մարզիկի կազմով, միայն մեկ բրոնզե մեդալ է նվաճել` այդպիսով թիմային ստուգարքում զբաղեցնելով 25-րդ տեղը:Հայաստանի կողմից աչքի է ընկել Դավիթ Ղազարյանը` ելույթ ունենալով մինչեւ 60 կգ քաշային կարգում: Ելույթ ունենալով վերջին մրցաշարում` Արման Սողոմոնյանը (81 կգ ք/կ) նույնպես չի կարողացել դրսեւորել իր լավագույն հատկությունները, եւ առաջին իսկ մենամարտում պարտություն կրելով Թուրքիայի ներկայացուցիչ Բաթուհան Էֆեմգիլից, դուրս է մնացել հետագա պայքարից: Արդյունքում, թիմային ստուգարքում առաջին տեղը 9 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե մեդալներով զբաղեցրել է Ռուսաստանի հավաքականը, երկրորդ տեղում ` երկու ոսկե մեդալով Իտալիայի հավաքականն է, իսկ 1 ոսկե եւ 1 արծաթե մեդալներով առաջնորդների եռյակը եզրափակում է Սլովենիայի հավաքականը: Մեկական ոսկե մեդալ նվաճել են նաեւ Ուկրաինան, Ֆրանսիան, Լիտվան եւ Իսրայելը, որոնք համապատասխանաբար զբաղեցրել են 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ տեղերը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |