Կարոլինա Գայտե. Հոր մահն ինձ համար լրացուցիչ խթան է հաղթանակի համար 4 հուլիսի 2009 - 13:19 AMT PanARMENIAN.Net - WBA վարկածով երկրորդ ամենաթեթեւ քաշային կարգում (մինչեւ 52 կգ) 32-ամյա չեմպիոն, արգենտինուհի Կարոլինա Մարսելե Գուտիերես Գայտեն հայտնել է, որ հուլիսի 4-ին մտադիր է խլել գոտիները պրոֆեսիոնալ կանանց WBA եւ WIBF վարկածով աշխարհի երկակի չեմպիոն Սյուզաննա Կենտիկյանից (Killer Queen):Դեռեւս երբ Գայտեն Արգենտինայում էր, հանկարծամահ եղավ նրա հայրը, որը միշտ ուղեկցում եւ աջակցում էր նրան, բայց Գայտեն, այնուամենայնիվ, որոշեց գալ Գերմանիա: «Իմ հայրը չէր ցանկանա, որպեսզի ես չեղյալ հայտարարեի այդ մենամարտը: Այժմ դա ինձ համար կրկնակի խթան է հաջող ելույթի համար եւ ես անպայման դուրս կգամ ռինգ: Ես ինտենսիվորեն պատրաստվել եմ այս մենամարտին: Երկու չեմպիոնական գոտին ավելի ցածր քաշային կարգում նույնպես մեծ շարժառիթ է»,- նշել է Գայտեն: Գայտեի մարզիչ Կարլոս Տոլլոն իր հերթին հաստատել է` չանայծ, որ Կարոլինան քաշ է իջեցրել, Գերմանիայում կայանալիք մենամարտը երկու գոտիների համար երկակի շարժառիթ է, եւ նա անկասկած կմենամարտի Կենտիկյանի հետ: Գայտեն տպավորիչ ռեկորդ է սահմանել կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտում` 15 հաղթանակած մենամարտերից 11 ավարտելով նոկաուտով: Գայտեն 2008թ. հոկտեմբերին խլեց չեմպիոնի տիտղոսը բրազիլուհի Ռոսսիլետ Դոս Սանտոսից: «Մարդասպան-թագուհու» հանդեպ հաղթանակի դեօքում Կարոլինա Գայտեն մտադիր է անցնել ավելի բարձր քաշային կարգ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |