Գրան-պրի ՖԻԴԵ. Ոչ Արոնյան, ոչ Հակոբյանը չկարողացան միմյանց հետ վարած պարտիայից հաղթանակով դուրս գալ21 օգոստոսի 2009 - 21:49 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը Գրան-պրի ՖԻԴԵ 11-րդ փուլում կիսեցին միավորները: Գրոսմայստերները ոչ ոքի ավարտեցին պարտիան 40-րդ քայլում: Նույնպիսի ավարտ ունեցան նաեւ առաջնության առաջատարներ Լեկոյի, Կասիմջանովի եւ Իվանչուկի պարտիաները:11-րդ փուլում հաղթանակ տարան ռուս Էռնեստո Ինարկիեւը եւ ուկրաինացի Պավել Էլյանովը Դմիտրի Յակովենկոյի եւ Իվան Չեպարինովի նկատմամբ համապատասխանաբար: 11-րդ փուլից հետո Լեւոն Արոնյանն ու Եվգենի Ալեքսեեւը ակտիվում 6,5-ական միավոր ունեն եւ նախկինի պես առաջատարներից կես միավորով են հետ մնում: Օգոստոսի 22-ին Լեւոն Արոնյանը սեւերով ուժերը կչափի հունգարացի առաջատար Պետեր Լեկոյի հետ: Իսկ Հակոբյանը դարձյալ սեւերով կխաղա Էռնեստո Ինարկիեւի հետ: 11-րդ փուլի արդյունքները` Կասիմջանով (Ուբզեկստան) - Լեկո (Հունգարիա) - 0,5:0,5 Գելֆանդ (Իսրայել) - Կամսկի (ԱՄՆ) - 0,5:0,5 Էլյանով (Ուկրաինա) - Չեպարինով (Բուլղարիա) - 1:0 Կարյակին (Ուկրաինա) - Ալեքսեեւ (Ռուսաստան) - 0,5:0,5 Բակրո (Ֆրանսիա) - Իվանչուկ (Ուկրաինա) - 0,5:0,5 Յակովենկո (Ռուսաստան) - Ինարկիեւ (Ռուսաստան) - 0:1 Հակոբյան (Հայաստան) - Արոնյան (Հայաստան) - 0,5:0,5 Մրցաշարային դրությունը 11 փուլերից հետո` Իվանչուկ, Լեկո, Կասիմջանով` 7; Արոնյան, Ալեքսեեւ` 6,5; Կարյակին, Գելֆանդ, Էլյանով` 6; Բակրո` 5; Հակոբյան, Կամսկի` 4,5; Ինարկիեւ, Յակովենկո` 4, Չեպարինով` 3 միավոր: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |