Բուքմեյքերները չեն հավատում 2010 թ. Աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի հաղթանակին

PanARMENIAN.Net - «bwin» միջազգային բուքմեյքերական գրասենյակը 2010թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում անցկացվելիք խաղերի վերաբերյալ սահմանել է գործակիցները Հայաստանի հավաքականի ընդդեմ Բոսնիայի եւ Բելգիայի հավաքականների համար:



Միջազգային գրասենյակի մասնագետները Հայաստանի հաղթանակը Բոսնիայի հետ խաղում գնահատել են 6,50, իսկ Բոսնիայի հաղթանակը 1,45: Ոչ ոքի արդյունքը նույնպես գնահատվում է ոչ փոքր գործակիցով` 3,90:



Գրեթե նույնանման գործակիցներ են սահմանված Հայաստան - Բելգիա խաղի համար, որտեղ Հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատվում է 5,85, ոչ ոքի արդյունքը` 3,75, իսկ հյուրերի հաղթանակը` 1,50:



Հայաստան - Բոսնիա խաղը կկայանա սեպտեմբերի 5-ին, իսկ Բելգիայի ընտրանու հետ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին: Երկու հանդիպումներն էլ տեղի կունենան Երեւանում` Հանրապետական ստադիոնում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---