Ուլլի Վեգներ. Արթուրի հարվածից հետո նրա մրցակիցները խնդիրներ կունենան 5 սեպտեմբերի 2009 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մարզիչ Ուլլի Վեգները, որն, ինչպես եւ իր սանը, անհամբեր սպասում է Աբրահամի առաջիկա հանդիպմանը ամերիկացի Ջերմեյն Թեյլորի հետ «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի շրջանակներում, հայտարարել է, որ Արթուրը ֆավորիտ է համարվում Թեյլորի դեմ առաջիկա մենամարտում: «Այս մրցաշարը առանձնահատուկ է Արթուրի համար: Նա կհանդիպի աշխարհի լավագույն բռնցքամարտիկների հետ: Սակայն ինձ համար Աբրահամը ֆավորիտ է: Ես շատ եմ կարդացել այն մասին, որ իմ սանը իր չափերով զիջում է մրցակիցներին: Սակայն ռինգում դա ոչ մի նշանակություն չունի: Արթուրի հարվածից հետո նրա բոլոր մրցակիցները խնդիրներ կունենան: Թեյլորը պետք է ավելի զգուշավոր լինի: Նա մեծ չեմպիոն է եւ լավ բռնցքամարտիկ, սակայն Արթուրը ցույց կտա իր կարողությունները նրա դեմ մենամարտում: Շատ կարեւոր է հաղթել առաջին մենամարտում: Եթե Արթուրը հաղթի, նրա առջեւ շատ մեծ հեռանկարներ կբացվեն»,-մեջբերում է Վագներին fightnews.com-ը: Հիշեցնենք, որ Աբրահամ-Թեյլոր մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Բեռլինի Օ2 արենայում եւ պաշտոնապես կբացի երկրորդ միջին քաշային կարգի մրցաշարը վեց բռնցքամարտիկների մասնակցությամբ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |