Միլանի աշխարհի առաջնությունում ՌԴ-ն ներկայացնող հայ բռնցքամարտիկները առաջ են շարժվում առանց պարտությունների

PanARMENIAN.Net - Ալոյանը, սկզբում հաղթելով Յայա Ռունանգին Բուրունդիից, իսկ հետո առավելության հասնելով Հայաստանից իր հայրենակից Դերենիկ Գիժլարյանի հանդեպ, դուրս է եկել եզրափակչի 1/8, որտեղ նրա մրցակիցն էր գվատեմալացի Վալենզուելա Բարրիլաս Էդդին: Իսկ Հայրապետյանը սկսեց իր վերելքը հաղթելով սկզբից կոլումբիացի Սելբեր Ավիլու Սեգուրային, այնուհետեւ 1/16-ում 7:2 հաշվով առավելության հասնելով Թուրքիայի ներկայացուցիչ Ֆերհադ Պեհլիվանի նկատմամբ: Նշենք, որ Հայրապետյանն երկրորդ անգամ հաղթեց Փեհլիվանին: Առաջին անգամ դա տեղի ունեցավ փետրվարին` Բուլղարիայում ընթացող մրցաշարում:



Ինչ վերաբերում է ՌԴ հավաքականին, ապա 11 ռուս բռնցքամարտիկներից 9-ը, դուրս եկան եզրափակչի 1/8-րդ: Իսկ պայքարը մրցաշարում ավարտեցին Մաքսիմ Իգնատեւն (մինչեւ 64 կգ ք/կ) ու Արտյոմ Չեբոտարյովը (մինչեւ 75կգ):



Այս պահի դրությամբ առանց կորուստների է ընթանում միայն Կուբայի հավաքականը, ում բռնցքամարտիկները ոչ մի պարտություն չեն կրել առաջնության առաջին չորս օրերին: Սակայն, ի տարբերություն Ռուսաստանի, որի բոլոր 11 ներկայացուցիչներն արդեն հասցրել են ռինգ դուրս գալ, Կուբայի 10 ներկայացուցիչներից դեռեւս հանդես են եկել միայն ութը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---