Ջերմեյն Թեյլորը Աբրահամի հարվածից հետո ուղեղի լուրջ ցնցում է ստացել

PanARMENIAN.Net - Ամերիկացի Ջերմեյն Թեյլորը, ով նոկաուտի էր ենթարկվել Արթուր Աբրահամի կողմից շաբաթ օրը, մենամարտից անմիջապես հետո ուղեղի ցնցումով տեղափոխվել է հիվանդանոց: Թեյլորի Փրոմոուտեր Լու Դիբելլայի խոսքերով իր խնամակալը հիվանդանոցում կանցկացնի մի քանի օր:



«Ջերմեյնը ստացել է ուղեղի լուրջ ցնցում: Նրա մոտ հայտնաբերվել են հիշողության ոչ մեծ կորուստներ: Հենց այս պատճառով էլ որոշում է կայացվել մոտակա օրերը

թողնել նրան բժիշկների հսկողության տակ: Այժմ նրա կողքին են գտնվում իր հարազատները», - փրոմուտերին մեջբերում է ESPN.com-ը:



Հիշեցնենք, որ Աբրահամի հետ մենամարտի ավարտից 12 վայրկյան առաջ Թեյլորը բաց թողեց հուժկու հարված, բախվեց ռինգի ծածկույթին եւ մնաց պառկած մոտ մեկ րոպե:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---