Հայաստանի Ձյուդոյի երիտասարդական հավաքականը անարդյունք ավարտեց իր ելույթները ԱԱ-ում

PanARMENIAN.Net - Հայաստանի Ձյուդոյի երիտասարդ հավաքականը անարդյունք է ավարտել իր ելույթները աշխարհի առաջնությունում, որը անց էր կացվում Փարիզում: Հոկտեմբերի 24-ին,

Հայաստանի վերջին ներկայացուցիչ Մհեր Եղիազարյանը (մինչեւ 81 կգ) հաղթելով դանիացի Էմիլ Մասինկներին, դուրս եկավ եզրափակչի 1/8, որտեղ իր տեղը զիջեց ճապոնացի ձյուդոիստ Տոմոհիրո Կավակամիին:



Հիշեցնենք, որ ավելի վաղ, Գրիգոր Իվանյանը (ք/կ մինչեւ 55 կգ) եզրափակչի 1/8-ում զիջել է Ադրբեջանի ներկայացուցիչ Իլգար Մուշկիեւին, իսկ Տիգրան Վարոսյանը (մինչեւ 60 կգ) եւ Արտեմ Բաղդասարյանը (ք/կ մինչեւ 73 կգ) զիջել են իրենց մրցակիցներին առաջին իսկ մենամարտերում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---