Հայաստանում ԱՄՆ դեսպանը մասնակցեց «Վազքին հանուն կյանքի»21 նոյեմբերի 2009 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը «Վահագնի» համալիրում կազմակերպեց «Վազք հանուն կյանքի» մրցությունը, որին մասնակցեց նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Մարի Յովանովիչն ասաց, որ առաջին անգա է մասնակցում նման մրցության: «Յուրաքանչյուր մարդ պետք է առողջ ապրելակերպ վարի: Չեմ կարծում, թե այսօր ես կկարողանամ հաղթել, սակայն կարեւորը մասնակցությունն է»,- ասաց դեսպանը:Մրցության ժամանակ Մարի Յովանովիչը հանդես եկավ 19-րդ համարի ներքո: «ԱՄՆ-ում նման միջոցառումները հաճախ են տեղի ունենում, ես վստահ չեմ, որ Հայաստանում այն ավանդական կդառնա, բայց կարելի է փորձել ավելացնել մասնակիցների թիվը»,- ավելացրեց Յովանովիչը: Մրցությանը մասնակցեցին ՀՀ-ում ԱՄՆ եւ այլ երկրների դեսպանատները, «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերակցությունը եւ այլ միջազգային կազմակերպություններ ներկայացնող մոտ 100 երեխաներ ու մեծահասակներ: Մրցությունը նվիրված է ամերիկյան տոնին` Երախտագիտության օրվան եւ ուղղված է առողջ ապրելակերպի քարոզմանը: Երեխաներից հաղթողներ կամ պարտվողներ չկային եւ բոլոր 50 պատանի մասնակիցներին մրցանակներ հանձնվեցին, իսկ մրցության հաղթող մեծահասակները դրամական պարգեւներ ստացան: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |