Ստեփան Դեմիրճյանը մեղադրում է կառավարությանը Հայաստանում արձանագրված տնտեսական անկման համար

PanARMENIAN.Net - Հայաստանի աննախադեպ տնտեսական անկման հարցում, միջազգային տնտեսական ճգնաժամից բացի, հսկայական դեր է կատարել ՀՀ ղեկավարության վարած քաղաքականությունը, որը տարիներ շարունակ աջակցել է մենաշնորհին ու ներմուծմանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը:



Ըստ Դեմիրճյանի, Հայաստանի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը պայմանավորված է նաեւ արտաքին դրամակն փոխանցումների կրճատմամբ:



Անդրադառնալով ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությանը` Դեմիրճյանը նշել է, որ այն բոլորովին անարդյունավետ է, քանի որ կառավարման ոլորտները վստահվում են ոչ պրոֆեսիոնալ մարդկանց, որոնք ձախողման դեպքում, պատասխանատվության չեն ենթարկվում:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---