Սամվել Նիկոյան. «Մեզ համար առաջնայինը հայ ազգաբնակչության գնահատականն է, այլ ոչ ԵԽԽԱ-ի պատգամավորների»

PanARMENIAN.Net - «Պրեսկոտի եւ Կոլոմբիենի եզրակացությունը 2008 թ. մարտի 1-ի գործով ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ, որը տեղադրված է ԵԽԽԱ պաշտոնական կայքէջում, պաշտոնական փաստաթուղթ չէ: Եթե, համենայն դեպս, այն պաշտոնական զեկույցի կարգավիճակ ստանա , ապա ես կասեմ, որ Պրեսկոտն ու Կոլոմբիեն մեր զեկույցը խորությամբ չեն ուսումնասիրել», - PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը :



Նա նաեւ նշել է, որ հանձնաժողովն, առաջին հերթին, աշխատել է Հայաստանի ժողովրդի շահերից ելնելով: «Դրանով հանդերձ, մեզ համար առաջնային է ՀՀ ազգաբնակչության գնահատականը, այլ ոչ ԵԽԽԱ -ի», - ընդգծել է ԱԺ խոսնակը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---