Վիլֆրեդ Զաուերլենդ. Դիրելլը հիանալի դերասան է եւ այդպիսի խաղի համար «Օսկարի» է արժանի

Վիլֆրեդ Զաուերլենդ. Դիրելլը հիանալի դերասան է եւ այդպիսի խաղի համար «Օսկարի» է արժանի PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի գործակալ Վիլֆրեդ Զաուերլենդը համոզված է, որ Աբրահամը նոկաուտի էր ենթարկելու Անդրե Դիրելլին, եթե չորակազրկվեր 11-րդ ռաունդում: Մարտի 27-ին բռնցքամարտիկներն անցկացրել են երկրորդ շրջանի առաջին հանդիպումը «Super Six» մրցաշարի շրջանակներում:



«Դանդաղ մեկնարկից հետո Արթուրը սկսեց ծանր հարվածներ հասցնել,- մեջբերում է Զաուերլենդին boxingscene.com-ը.- Դիրելլը շասներ չուներ տեսնելու 12-րդ ռաունդի ավարտը»:



11-րդ ռաունդի կեսին Աբրահամի հարվածից Դիրելլը վայր ընկավ, հայ բռնցքամարտիկը ծանր հարված հասցրեց աջից, որից հետո ամերիկացին ընկավ մեջքի վրա եւ կարողացավ բարձրանալ միայն մի քանի րոպե անց բժշկական օգնություն ստանալուց հետո: Աբրահամը որակազրկվեց արգելված հարվածի պատճառով, եւ հաղթանակը շնորհվեց Դիրելլին:



Զաուերլենդը, նայելով 11 ռաունդների տեսագրությունը, հայտարարեց, որ Դիրելլն օգտվեց հաղթանակը «գողանալու» հնարավորությունից հատկապես այն ժամանակ, երբ Աբրահամն ուժեղացրել էր ճնշումը: «Տեսագրության մեջ պարզ երեւում է, որ Դիրելլն ընկավ, բայց Արթուրը չկարողացավ դա հասկանալ թեժ մարտում: Նա ուղղակի փորձում էր շարունակել գրոհը»,- նշել է Զաուերլենդը: - Դիրելլը հիանալի դերասան է: Մենք ուրախ ենք, որ բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, թեեւ, անկեղծ ասած, մենք ուրիշ ոչինչ չէինք սպասում, քանի որ նա ուղղակի կեղծում էր: Այդպիսի խաղի համար նա «Օսկարի» է արժանի: Իր հերթին, Աբրահամը հույս ունի, որ Դիրելի հետ ամեն ինչ կարգին է: «Ես կարծում էի,որ կարելի է շարունակել մարտը, քանի որ մրցավարը չկանգնեցրեց հանդիպումը: Այդ պահին ես չէին նայում ոտքերին, այլ միայն աչքերին»,- ավելացրել է Աբրահամը: - Ես միշտ դանդաղ եմ սկսում: Ես այդպես եմ կռվում: Բայց հետագա ռաունդներում ես սկսել էի մենամարտի ընթացքը վերցնել իմ ձեռքը»:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---