Ֆուտբոլի ԱԱ-ում ամենախոշոր հաշիվը գրանցվել է Գերմանիա-Ավստրալիա խաղում14 հունիսի 2010 - 14:00 AMT PanARMENIAN.Net - ՀԱՀ-ում շարունակվում է ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնությունը: B խմբում առաջատար են Կորեայի և Արգենտինայի հավաքականները, որոնք համապատասխանաբար հաղթել են Հունաստանի և Նիգերիայի հավաքականներին: C խմբում միանշանակ առաջնորդը Սլովենիայի հավաքականն է, որը հաղթել է Ալժիրին, իսկ Անգլիան և ԱՄՆ-ն կիսել են միավորները` խփելով մեկական գոլ: «Առյուծների» կազմում գոլ է խփել թիմի ավագ Սթիվեն Ջերարդը, ամերիկացիներից` Քլինթ Դեմպսին: Միակ խաղը, որում գրանցվել է խոշոր հաշիվ, կայացել է «Դուրբան» մարզադաշտում: D խմբում Գերմանիայի հավաքականը 4:0 հաշվով հաղթել է Ավստրալիայի հավաքականին: Առաջին խաղակեսում գերմանացիներն առաջատար էին Լուկաշ Պոդոլսկու և Միրոսլավ Կլոզեի գոլերի շնորհիվ: Երկրորդ խաղակեսում ավստրալացիների կազմից հեռացվեց Թիմ Կահիլը, և Գերմանիայի հավաքականն ամբողջությամբ խաղի ընթացքը վերցրեց իր ձեռքը: Վերջին երկու գոլերը խփեցին Թոմաս Մյուլերը և Կակաուն: Սերբիա-Գանա խաղում 0:1 հաշվով հաղթել են «սև մայրացամաքի» ներկայացուցիչները: B խմբում առաջին տեղերը զբաղեցնում են Գերմանիայի և Գանայի հավաքականները: Հունիսի 14-ին E խմբում կայանալու են Հոլանդիա-Դանիա և Ճապոնիա-Կամերուն հանդիպումները, իսկ F խմբում` Իտալիա-Պարագվայ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |