Հայ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Վորոնեժի շախմատի օփենում 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և կես միավորով զիջեց հաղթողներին22 հունիսի 2010 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում ավարտված շախմատի օփեն-առաջնությունում 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և բաժանեց 3-5-րդ տեղերը: Նա կես միավորով հետ մնաց հաղթողներից` գրոսմայստերներ Ալեքսանդր Ռախմանովից և Դենիս Խիսմատուլինից (Ռուսաստան): Գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանը, Նիկիտա Մատինյանը, միջազգային վարպետ Գոռ Հայրապետյանը և Սուրեն Պողոսյանը վաստակեցին 5-ական, Տիգրան Սիմոնյանը` 4.5, Գևորգ Հայրապետյանը և Վարդան Գրիգորյանը ` 4-ական, Աղասի Ինանցը` 3 միավոր: Մրցաշարին մասնակցում էին 103 շախմատիստներ: Միջազգային վարպետ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) Ռումինիայի Էֆորիե քաղաքում անցկացվող օփենում 5 հնարավորից վաստակել է 4 միավոր: Նա մեկ միավորով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Դանիելե Վոկատուրոյից (Իտալիա): Մրցաշարին մասնակցում են 150 շախմատիստներ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |