Աղասի Աղասյանը ծանրամարտի չեմպիոն է դարձել ուսանողների շրջանում 5 հուլիսի 2010 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 2-4 Թայվանի Թայպե քաղաքում տեղի է ունեցել ծանրամարտի աշխարհի երկրորդ ուսանողական առաջնությունը: Հայաստանը ներկայացրել է 3 ծանրորդ: Աղասի Աղասյանն աշխարհի չեմպիոն դարձավ 77 կգ քաշային կարգում: Հայ ծանրորդը «պոկում» վարժությունում բարձրացրել է 135 կգ, իսկ «հրում» վարժությունում 181 կգ և երկամարտի արդյունքում հավաքելով 316 կգ նվաճել է ոսկե մեդալ: 2-րդ տեղում է Նիենգ Պենգ Չյանգը Թայվանից 283 կիլոգրամով: Ռուբեն Մամոյանը (62 կգ ք/կ) «պոկում» վարժությունում բարձրացրել է 120 կգ և նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ «հրում» վարժությունում Մամոյանն անհաջող հանդես եկավ: 94 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Վարդան Դավթյանը: Նա նվաճեց բրնոզե մեդալ: Երկամարտի արդյունքում նա բարձրացրեց 358կգ և զիջեց Սուտիֆոն Վատհանակասիկամուին Թայվանից միայն անձնական քաշով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |