Հոլանդիայի հավաքականը դուրս եկավ ֆուտբոլի ԱԱ եզրափակիչ 7 հուլիսի 2010 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Հոլանդիայի հավաքականը 32 տարվա ընթացքում առաջին անգամ դուրս եկավ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ: Սա չեմպիոնական տիտղոսը նվաճելու հոլանդացիների երրորդ փորձն է: Աշխարհի 19-րդ առաջնության կիսաեզրափակչում եզրափակչի ուղեգիր նվաճելու համար Հոլանդիայի հավաքականը հանդիպեց Ուրուգվայի հավաքականին: Խաղը կայացավ հուլիսի 6-ին «Գրին փոյնթ» մարզադաշտում: Արդեն 18-րդ րոպեին հոլանդացի Վան Բրոնկհորսթի հարվածից գնդակը հայտնվեց հակառակորդի դարպասում: Ուրուգվայցիները միայն առաջին խաղակեսի վերջին հավասարեցրին խաղի հաշիվը, 41-րդ րոպեին Դիեգո Ֆորլանը կրկին հեռահար գոլով գրավեց Մարտեն Սթեքելենբուրգի դարպասը: Երկրորդ խաղակեսն ակտիվ սկսեցին Ուրուգվայի հավաքկանի ֆուտբոլիստները, բայց հաջողության հասան հոլանդացիները: 70-րդ րոպեին մրցավարը հաշվեց Ուեսլի Սնեյդերի գոլը, չնայած նրան, որ նրա թիմակից Վան Պերսին խաղից դուրս վիճակում էր: 3 րոպեից Արիեն Ռոբենը հաշիվը դարձրեց 3:1: Ուրուգվայի հավաքականը լրացուցիչ րոպեին կրճատեց խաղի հաշիվը: Խաղն ավարտվեց 2:3 հաշվով: Եզրափակչի վերջին մասնակիցը հայտնի կդառնա հուլիսի 7-ին Գերմանիա-Իսպանիա խաղից հետո: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |