Ֆուտբոլի պատմության մեջ նոր չեմպիոն կհայտնվի 8 հուլիսի 2010 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում կխաղան Հոլանդիայի և Իսպանիայի հավաքականները, որոնք նախկինում երբեք Մունդիալների չեմպիոն չեն եղել: Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ եվրոպական հավաքականը կդառնա չեմպիոն Եվրոպայի սահմաններից դուրս: Հոլանդիայի հավաքականը երկու անգամ է խաղացել է եզրափակչում, բայց պարտվել, իսկ Իսպանիայի հավաքականի լավագույն արդյունքը եղել է 4-րդ տեղը 1950-ին: Այսպիսով, ֆուտբոլի պատմության մեջ կհայտնվի նոր չեմպիոն: Հուլիսի 7-ին «Մոզես Մաբիդա» մարզադաշտում կիսաեզրափակչում հանդիպեցին Գերմանիայի և Իսպանիայի հավաքականները: Խաղի սկզբում իսպանացիները նախաձեռնությունը վերցեցին իրենց ձեռքը և մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեցին: Արդեն առաջին խաղակեսում երկու թիմերը կարող էին գոլ խփել, բայց այդպես էլ չհաջողվեց: Երկրորդ խաղակեսի սկզբին երկու հեռահար հարվածներով աչքի ընկավ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն: Բայց իսպանացիներին միայն 73-րդ րոպեին հաջողվեց բացել խաղի հաշիվը: Անկյունայինից Խաբիի փոխացումից հետո «Բարսելոնի» պաշտպան Կառլես Պույոլը գոլ խփեց: Պույոլի գոլը միակն էր այդ խաղում, իսպանացիները բաց թողեցին հաշիվը կրկնապատկելու իդեալական շանսը: Պեդրոն չփոխանցեց գնդակը ազատ Ֆերնանդո Տորեսին և կորցրեց այն: Հուլիսի 11-ին կխաղան Իսպանիայի և Հոլանդիայի հավաքականները, խաղը տեղի կունենա «Սոքեր Սիթի» մարզադաշտում: Իսկ մինչ այդ, հուլիսի 10-ին 3-րդ տեղի համար կպայքարեն Ուրուգվայի և Գերմանիայի հավաքականները: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Երևանը բողոքի նոտա է հղել Մինսկին՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ «Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա»,–նշել է Բադալյանը ՀՀ-ում աերոտիեզերական մեքենաշինության դպրոց է հիմնադրվել Հիմնադրամում կրթությունն անվճար է Փաշինյան․ Թույլ չենք տա, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր նպատակների համար «Հուսով եմ՝ կընդունեն այս ուղերձները և չեն հասցնի նրան, որ մենք առաքենք այդ ուղերձներն արդեն կոնկրետ հասցեներով»,–ասել է նա Մինասյան. Մանդատները վայր դնելը մեր օրակարգում կա, բայց որևէ մեկը չի կարող մեզ պարտադրել դա Նա նշել է, որ իրենք չպետք է իշխանության ցանկություններով շարժվեն |