Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը` Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Սերժ Լագոշի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց ֆրանսիացի սենատորների անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և խորացման, ինչպես նաև Հայաստանի ու Ֆրանսիայի խորհրդարանների համագործակցության զարգացման գործում:

Հանդիպմանը հանգամանալից քննարկվեց հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---