Հայաստանը կարևորում է Եվրամիության աջակցությունը սահմանային ենթակառուցվածքների զարգացման գործում 1 հոկտեմբերի 2010 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ դեսպան, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն 2009-2011 թվականների գործողությունների ծրագրին վերաբերող հարցեր, մասնավորապես` կարեւորվել է Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի գործունեության ժամկետի երկարաձգումը: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստում հավանության է արժանացել «Սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունը»: Երկուստեք կարեւորվել է Եվրամիության աջակցությունը Հայաստանին եւ Հարավային Կովկասի երկրներին սահմանային ենթակառուցվածքների զարգացման գործում: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերի: Արթուր Բաղդասարյանն անընդունելի է համարել տարածաշրջանային ծրագրերից Հայաստանը դուրս մղելու` Թուրքիայի եւ Ադրբեջանի գործելաոճը: Քննարկվել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող այլ խնդիրներ, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայությունը: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրումը կհետաձգվի 1-2 ամսով Քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել ավագանու որոշման նախագիծ ՔԿ. Բողոքի ակցիայի 8 մասնակից կալանավորվել է Համացանցից ստացվել և զննվել են մի շարք տեսաձայնագրություններ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրով առցանց դիմումներն ընդունվում են Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները «Ոսկե ծիրանի» լիամետրաժ ֆիլմերի ժյուրին կգլխավորի կրկնակի օսկարակիր Ալեքսանդր Փեյնը Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի |