Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների ԱԱ-ում հայ մարզիկները նվաճեցին 6 մեդալ10 հոկտեմբերի 2010 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ից 10-ը Թբիլիսիում կայացած Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնությունում, որին մասնակցում էր ավելի քան 30 երկրի շուրջ 600 մարզիկ, հայ սամբիստները նվաճեցին 6 մեդալ: Գոռ Մալյանը /52 կգ/, Մհեր Կարապետյանը /75կգ/, Գարեգին Խաչատրյանը /90 կգ/ արժանացան բրոնզե, Ալբերտ Քարհանյանն /74 կգ/ ու Ռուդոլֆ Ոսկանյանը /87կգ/ արծաթե, իսկ 48 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը` ոսկե մեդալի: Այս տարվա գարնանը Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում մեր պատանի և երիտասարդ մարզիկները նվաճել էին 1 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ: Սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերի 4-ից 8-ը Տաշքենդում, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |