Յուրա Մովսիսյան. «Էսպանյոլը» դեռևս ինձ չի դիմել

Յուրա Մովսիսյան. «Էսպանյոլը» դեռևս ինձ չի դիմել

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և դանիական «Ռանդերսի» հարձակվող Յուրա Մովսիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ դեռևս պաշտոնապես ոչինչ պարզ չէ «Էսպանյոլ» տեղափոխվելու հարցում:

Ըստ elmundodeportivo.es-ի, «Էսպանյոլի» տեխնիկական ծառայությունը շահագրգռված է Մովսիսյանով և հետևում է նրա խաղին:

«Ես ինտերնետում եմ կարդացել, որ «Էսպանյոլը» հետաքրքրվում է ինձնով: Դեռևս ոչինչ ասել չեմ կարող: Կան նաև այլ ակումբներ, որոնք ցանկանում են ձեռք բերել ինձ: Այդ հարցերով զբաղվում է իմ գործակալը և նորությունների դեպքում մենք հայտարարություւն կանենք»,-ասել է Մովսիսյանը:

Հարձակվողը վնասվածք է ստացել, որի պատճառով հանդես չի գալիս «Ռանդերսի» կազմում, ըստ նրա, հաջորդ շաբաթ նա կրկին կկարողանա խաղալ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---