Երևանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ թեկնածու դարձավ ՀայՌուսԳազարդի ղեկավար Կարեն Կարապետյանը

Երևանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ թեկնածու դարձավ ՀայՌուսԳազարդի ղեկավար Կարեն Կարապետյանը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի ընտրություններում Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) թեկնածու դարձավ ՀայՌուսԳազարդի ղեկավար Կարեն Կարապետյանը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը, նման որոշում ընդունեց կուսակցության Խորհուրդը հինգշաբթի օրը կայացած նիստից ժամանակ:

Երևանի քաղաքապետի ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 17-ին:

Դեկտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց Հայաստանի նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակցի և իր միջև ծագած միջադեպի պատճառով:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---