Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Նոր տարին դիմավորել է Վենետիկում12 հունվարի 2011 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է ակումբի պաշտոնական կայքին ինչպես է անցկացրել ձմեռային արձակուրդները: «Արձակուրդից լավ տպավորություններ ստացա: Սկզբում Հայաստանում էի, հետո Իտալիա այցելեցի: Եղա Հռոմում, հետո Վենետիկում: Այնտեղ էլ դիմավորեցի Նոր տարին: Շատ գեղեցիկ քաղաք է: Ես նախկինում էլ եղել եմ այնտեղ, բայց որոշեցի թարմացնել հիշողություններս»,-ասել է Մխիթարյանը: Ֆուտբոլիստը խոստովանել է, որ գերազանց տրամադրությամբ է սկսում հավաքը: «Շատ եմ ցանկանում, որ Չեմպիոնների լիգայում մեզ հաջողվի որքան հնարավոր է առաջ անցնել: Դա լավ արդյունք կլինի: Առաջնությունում մենք ևս մինչև վերջ կպայքարենք, հարկավոր է հաջող հանդես գալ նաև երկրի գավաթի մրցաշարում: Բոլոր երեք մրցաշարերը մեզ համար շատ կարևոր են: Բոլոր մրցաշարերում հարկավոր է պայքարել բարձրագույն արդյունքների համար»:
Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |