Բյուրեղավանում ընթանում է Հայաստանի սուսերամարտի երիտասարդական առաջնությունը 9 փետրվարի 2011 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 8-10 Բյուրեղավանում անցնում է Հայաստանի սուսերամարտիկ երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում են 140 մարզիկներ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Բյուրեղավանից: Առաջին մեդալները խաղարկվեցին «ճկասուսեր» մարզաձևում, որտեղ հաղթող դարձավ Արմենակ Գասպարյանը, որը եզրափակչում հաղթեց Էմիլ Դանիելյանին: Երրորդ տեղերը գրավեցին Գևորգ Հարությունյանն ու Մայքլ Հովհաննիսյանը, PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը: Երկրորդ մրցաշարային օրը հայտնի կդառնան հաղթողները պատանիների և աղջիկների շրջանում «խոցասուսեր» մարզաձևում: Առաջնության ավարտի արդյունքում կձևավորվեն Հայաստանի հավաքականները, և մարտի 26-ին պատանի սուսերմարտիկները Լեհաստանում կմասնակցեն միջազգային մրցաշարի, իսկ երիտասարդները՝ ապրիլին կմասնակցեն Հորդանանում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանն էապես չի փոխվի Հունիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Անի Սամսոնյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Նա նաև հայտնել է, որ քաղաքական գործունեությունը շարունակելու է Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրումը կհետաձգվի 1-2 ամսով Քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել ավագանու որոշման նախագիծ ՔԿ. Բողոքի ակցիայի 8 մասնակից կալանավորվել է Համացանցից ստացվել և զննվել են մի շարք տեսաձայնագրություններ |