Անջեյ Կասպրշիկը Ղարաբաղ է մեկնում հայ զինվորի մահվան փաստի առնչությամբ նոր մանրամասների համար

Անջեյ Կասպրշիկը Ղարաբաղ է մեկնում հայ զինվորի մահվան փաստի առնչությամբ նոր մանրամասների համար

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Լեռնային Ղարաբաղ է մեկնում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Կասպրշիկը, Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսի այցի ավարտից անմիջապես հետո նա Լեռնային Ղարաբաղ կմեկնի, որպեսզի նոր մանրամասներ պարզի Ղարաբաղի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում տեղ գտած վերջին միջադեպի առնչությամբ:

Մարտի 17-ին` ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմագերիների փոխանակությունից անմիջապես հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ասկերանի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մահացու վիրավորում է ստացել ԼՂՀ ՊԲ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Ահարոն Արմենի Հայրապետյանը: Դեպքից անմիջապես հետո վիրավորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 18:59-ին մահացել է:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---