Երևանում խորհրդակցություններ են տեղի ունեցել հայ և էստոնացի դիվանագետների միջև![]() 7 ապրիլի 2011 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան խորհրդակցություններ Հայաստանի եւ Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ` ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանի ու Էստոնիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Սանդեր Սունի, Հայաստանում Էստոնիայի դեսպան Տոմաս Լուկի (նստավայրը` Թբիլիսի) մասնակցությամբ: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, քննարկվեցին Հայաստանի ու Էստոնիայի միջեւ քաղաքական երկխոսության եւ առեւտրատնտեսական կապերի ակտիվացմանը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Էստոնական կողմի խնդրանքով ներկայացվեցին Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Մտքեր փոխանակվեցին Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքի եւ հեռանկարների շուրջ: Հատուկ ուշադրություն դարձվեց Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտք գործելու ընթացակարգի դյուրացման խնդրին: Էստոնացի դիվանագետներին ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը: Անդրադարձ կատարվեց հայ-էստոնական հարաբերություններին, ԵՄ հետ ասոցիացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին: Կարեւորվեց ԵՄ հետ վիզային ռեժիմի դյուրացման անհրաժեշտությունը եւ այդ հարցում էստոնական կողմի աջակցությունը: ![]() ![]()
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |