Երևանում ընթացող միջազգային առաջնությունում հաղթող են դարձել միայն հայ և ղազախ բռնցքամարտիկները16 ապրիլի 2011 - 17:00 AMT PanARMENIAN.Net - «Գագիկ Ծառուկյանի Գավաթ» բռնցքամարտի միջազգային առաջնությունում պարզ են դարձել նաև հաղթողները մնացած քաշային կարգերում: Մինչև 60կգ քաշային կարգում Վլադիմիր Սարուխանյանը 20:16 հաշվով պարտության մատնեց Գանի Ժայլաունովին (Ղազախստան): Մինչև 69կգ քաշային կարգում Սամվել Մաթևոսյանը հանդիպեց Սերիկ Սապիևի հետ (Ղազախստան), մրցակիցը մի քանի անգամ ուժեղ էր հայ բռնցքամարտիկից և 13:4 հաշվով վստահ հաղթանակ տարավ: Արթուր Խաչատրյանը (75կգ) իր ուժերը չափեց ուկրաինացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Գալզուլյայի հետ և 4 միավորի տարբերությամբ հաղթանակ տարավ` 18:14: Ազատ Դավթյանը մինչև 91կգ քաշային կարգում եզրափակչում հանդիպեց Ղազախստանի ներկայացուցիչ Վասիլի Լևիտի հետ: Ղազախ բռնցքամարտիկը շատ ուժեղ էր և արդեն առաջին ռաունդում մենամարտն ավարտեց հօգուտ իրեն` 6:0: Ծանր քաշայիններից եզրափակչում կրկին հանդիպեցին հայ և ղազախ մարզիկներ, սակայն այս անգամ ևս առավելության հասավ Ղազախստանի ներկայացուցիչը: Դեռևս առաջին ռաունդում Իվան Դիչկոն երկու անգամ հայ բռնցքամարտիկին նոկդաուն արեց և ժամանակից շուտ ավարտեց մենամարտը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |