Օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը հիվանդանոցում է

Օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը հիվանդանոցում է

PanARMENIAN.Net - Ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը գտնվում է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում, այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են կենտրոնից:

Հիմա նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները չեն ասել, թե ինչն է եղել հոսպիտալացման պատճառը, բայց նրա վիճակը գնահատվում է որպես կայուն ծանր:

Վարդանյանը 2010-ի հոկտեմբերի 8-ին Երևան-Գյումրի ավտոմայրուղու վրա ավտովթարի էր ենթարկվել և վիրահատվել «Նաիրի» բժշկական կենտրոնում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---