Արթուր Աբրահամը վեց սպարինգ է անցկացրել Ռոման Սիմակովի հետ

PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամը Գերմանիայում, պատրաստվելով WBA վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդի հետ մենամարտին, սպարինգներ է անցկացրել ռուս բռնցքամարտիկ Ռոման Սիմակովի հետ:

«Ես երկու շաբաթ շարունակ գտնվում էի Գերմանիայում և վեց սպարինգ անցկացրեցի Աբրահամի հետ: Նրա թիմը գոհ է իմ աշխատանքից, նրանք հետագայում ևս համագործակցելու ցանկություն են հայտնել»,- Սիմակովի խոսքն է մեջբերում allboxing.ru-ն:

«Super Six» առաջնության Աբրահամ-Ուորդ կիսաեզրափակիչ մենամարտը կկայանա մայիսի 14-ին Քարսոնում (ԱՄՆ), և հայ բռնցքամարտիկն արդեն գտնվում է Լոս Անջելեսում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---