Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 110 հազար եվրո 7 մայիսի 2011 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Թբիլիսիում տեղի կունենան Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության առաջին պարտիաները: Խաղը սկսվելու է Երևանի ժամանակով 16:00-ին, հայտագրված է 132 շախմատիստուհի 26 երկրից: Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն հետևյալ պարտիաներին. Էլինա Դանիելյան-Նարմին Կազիմովա (Ադրբեջան), Լիլիթ Մկրտչյան-Բեթուլ Յիլդիզ (Թուրքիա), Լիլիթ Գալոյան-Նարմին Խալաֆովա (Ադրբեջան), Նելլի Աղինյան-Տատյանա Կոսինցևա (Ռուսաստան), Աննա Հայրապետյան-Անաստասիա Բոնդարյուկ (Ռուսաստան), Լիա Մարտիրոսյան-Մարինա Ռոմանկո (Ռուսաստան), Մարիա Գևորգյան-Մայա Լոմենեիշվիլի (Վրաստան), Անահիտ Խառատյան-Ինգա Չարխալաշվիլի (Վրաստան) և Սիրանուշ Ղուկասյան-Մարիա Մանակովա (Սերբիա): Առաջնության մրցանակային ֆոնդը 110 հազար եվրո է: Մրցումը կանցնի շվեյցարական համակարգով՝ 11 տուրով: Գլխավոր մրցավարը կլինի բազմակի օլիմպիական չեմպիոն, վրացուհի Նանա Ալեքսանդրիան: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |