Էլինա Դանիելյանը 6-րդ տեղն է բարձրացել շախմատի Եվրոպայի առաջնությունում14 մայիսի 2011 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Էլինա Դանիելյանն Աննա Մոզիչուկի (Սլովենիա) հետ կիսեց միավորներն ու 8-րդ հորիզոնականից 6-րդը բարձրացավ 5 միավորով: Նա մրցաշարի առաջատարներին ընդամենը մեկ միավորով է զիջում: Հայ շախմատիստուհիներից վստահ հաղթանակ են տարել Լիլիթ Գալոյանը, որն առավելության հասավ Եվա Մոսերի (Ավստրիա) նկատմամբ, Աննա Հայրապետյանը, որը պարտության մատնեց Մայա Մումլաձեին (Վրաստան), իսկ Լիա Մարտիրոսյանը, Անահիտ Խառատյանն ու Սիրանուշ Ղուկասյանը հաղթեցին Լիզա Տրապաիձեին, Ալեքսանդրա Վախանիային և Պատման Ռիժամաձեին (բոլորը Վրաստանից): Լիլիթ Մկրտչյան – Նարմին Կազիմովա (Ադրբեջան) և Նելլի Աղինյան – Կատարինա Սկրաբակովա (Սլովակիա) պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի: Միակ պարտությունը կրեց Մարիա Գևորգյանը Անդելիա Ստոյանովիչից (Սերբիա): Մայիսի 14-ին շախմատիստուհիները հանգստանում են և 8-րդ տուրը կկայանա մայիսի 15-ին: Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 110 հազ. եվրո: Մրցաշարն ընթանում է շվեյցարական համակարգով` 11 տուրով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |