Վիկ Դարչինյան. Դոնեյրը ստում է, նա ինքը հրաժարվեց 2010 թվականին ծրագրված մեր մենամարտից20 մայիսի 2011 - 17:05 AMT PanARMENIAN.Net - «Դոնեյրը ստում է, նա ինքը հրաժարվեց 2010 թվականին ծրագրված մեր մենամարտից: Նա մշտապես երկարաձգում էր գործարքը ստորագրելու ժամանակը, բանակցությունները գրեթե 6 շաբաթ տևեցին: Ես իմ մենեջերին կխնդրեմ Դոնեյրի մենեջերի հետ քննարկել ստեղծված իրադրությունը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ֆիլիպինցի բռնցքամարտիկ Նոնիտո Դոնեյրի մեղադրանքներին է պատասխանել IBO վարկածով չեմպիոն Վիկ Դարչինյանը: Դոնեյրն ավելի վաղ վստահեցնում էր, որ Դարչինյանն ինքը չի ցանկացել, որպեսզի իրենց միջև ռևանշ-մենամարտը կայանա: «Այժմ ես լսում եմ, որ նա ինձ հետ ցանկանում է մենամարտել հենց հիմա` Պերեսի հանդեպ իր տարած հաղթանակից հետո: Բայց ահա թե ես ինչ կասեմ` նրա համարձակությունը միշտ էլ բավականացնում է մարտի հրավիրել, երբ դա անլուրջ է հնչում»,- խոստովանել է ֆիլիպինցին: Մինչդեռ Դարչինյանն օրերս ասաց, որ արդեն չորս տարի փորձում է ռևանշ-մենամարտ անցկացնել Դոնեյրի հետ, սակայն վերջինս հրաժարվում է: Հայ բռնցքամարտիկի թիմն անգամ պատրաստ է իր ողջ հոնորարը ֆիլիպինցուն տալ հանուն մենամարտի: Դարչինյանն ու WBC/WBO վարկածով աշխարհի չեմպիոն Նոնիտե Դոնեյրը ռինգում հանդիպեցին 2007 թվականին, այդ ժամանակ հայ բռնցքամարտիկը նոկաուտով զիջեց ֆիլիպինցուն: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |