Դուշան Վլայսավլևիչ. Հայաստանի հավաքականն ի զորու է անակնկալներ մատուցել հակառակորդներին

Դուշան Վլայսավլևիչ. Հայաստանի հավաքականն ի զորու է անակնկալներ մատուցել հակառակորդներին

PanARMENIAN.Net - Մոնտենեգրոյի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի մարզիչ Դուշան Վլայսավլևիչը Հայաստանի հավաքականի հետ արտագնա խաղում 4:1 հաշվով կրած պարտությունից հետո խոստովանել է, որ Հայաստանն ավելի լավ խաղ ցուցադրեց, քան իր թիմը:

«Բայց դրա հետ մեկտեղ ես չեմ քննադատում մեր խաղը: Մենք բավական երկար ճանապարհ էինք անցել Անդորրայից մինչև Հայաստան և կես օր կորցրել էինք. խաղի ժամանակ երևում էր, որ մարզիկները հոգնած են: Նրանք շատ դանդաղ էին գործում, և փոխարինման դուրս եկած մարզիկները նույնպես ոչինչ չկարողացան փոխել խաղում», - ասել է Վլայսավլևիչը:

Մոնտենեգրոյի մարզիչը նշել է, որ առաջին գոլն ընդունեցին դարպասապահի սխալից հետո, և թիմը թևաթափ եղավ: Հանդիպումից մեկ օր առաջ՝ նախքան խաղը կայացած մամլո ասուլիսում նա Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 3-րդ խմբից հաղթող ճանաչվելու հարցում իրենց հիմնական հակառակորդը Չեխիային էր համարում: Հայաստանի ընտրանու հետ խաղից հետո նա ստիպված է խոստովանել, որ Հայաստանի հավաքականն ի զորու է անակնկալներ մատուցել հակառակորդներին:

7  08.06.11 - ԵԱ-2013-ի ընտրական փուլ. Հայաստանի երիտասարդական հավաքականը ընդդեմ Չեռնոգորիայի
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---