«Հայազնը» արդեն հավաքել է 4000 ստորագրություն Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու օգտին

«Հայազնը» արդեն հավաքել է 4000 ստորագրություն Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու օգտին

PanARMENIAN.Net - «Հայազն» հասարակական կազմակերպությունը ստորագրահավաք է կազմակերպել «Շուշի» առանձին գումարտակի նախկին հրամանատար, ղարաբաղյան պատերազմի հերոս, Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանին հայկական քաղաքացիություն տրամադրելու համար: Ինչպես նշել է լրագրողների հետ զրույցում կազմակերպության վերահսկիչ մարմնի անդամ Արմեն Մկրտչյանը, Սեֆիլյանը բազմիցս դիմել է Հայաստանի և Արցախի իշխանություններին քաղաքացիություն ստանալու համար, սակայն նրան մերժել են: Մկրտչյանը հաղորդել է, որ հուլիսի 10-ին լրանում է Ժիրայր Սեֆիլյանի 44 տարին, և «Հայազն» շարժման ակտիվիստները երթով գնալու են նախագահի նստավայրի մոտ և հանձնելու ստորագրություններով ուղերձը: Նա հավելել է, որ արդեն կա 4000 ստորագրություն:

Մկրտչյանը նաև նշել է, որ իրենց կազմակերպությունը ստեղծվել է 2009-ին, զբաղվում է երիտասարդության ազգային-հայրենասիրական դաստիարակությամբ և կապված չէ ոչ մի քաղաքական ուժի հետ:

Ժիրայր Սեֆիլյան (ծնվ. 1967, Բեյրութ, Լիբանան) - հայ ազատամարտիկ է, ռազմաքաղաքական գործիչ, «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատարը և «Ազատագրված տարածքների պաշտպանության կոմիտեի» համակարգողը։ Լիբանանյան քաղաքացիական պատերազմի տարիներին մասնակցել է Բեյրութի հայկական թաղամասերի պաշտպանությանը։

1990 թվականից Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան, որպես ռազմական հրահանգիչ մասնակցել հայկական ջոկատների կազմավորմանը։ 1991-ից որպես մարտական հրամանատար մասնակցել է Արցախի մի շարք շրջանների պաշտպանությանը, 1992 թ. գլխավորել է «Շուշի» առանձնակի գումարտակը։ Կարևոր դերակատարում է ունեցել Շուշիի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջանների ազատագրման գործում։ Մասնակցել է ԼՂՀ Պաշտպանության բանակիկազմավորմանը, պարգևատրվել է «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանով և այլ մեդալներով։ ՀՀ բանակի փոխգնդապետ է։

Նախապես անդամակցել է ՀՅԴ-ին։ 2001-ից գլխավորում է «Ազատագրված տարածքների պաշտպանության» նախաձեռնությունը, հանդես գալիս այդ պատմական շրջանների բնակեցման օգտին։

2006 թ. մարտընկեր Վարդան Մալխասյանի հետ ձերբակալվել է ու բանտարկվել։ Միջազգային փորձագետները գտնում են որ նրա դատավարությունը ունի քաղաքական դրդապատճառներ: 2008թ.-ին Ժիրայր Սեֆիլյանը ազատ է արձակվել` պատժաժամկետը ավարտվելուց հետո։ 2008թ.-ի աշնանը Սեֆիլյանը այլ գործիչների հետ հիմնադրեց «Միացում» ազգային նախաձեռնությունը, իսկ 2009-ի աշնանը` «Սարդարապատ» շարժումը:

4  15.06.11 - «Հայազնը» հավաքել է 4000 ստորագրություն Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու օգտին
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---