«Միկա» ֆուտբոլային ակումբը կգլխավորի 60-ամյա սլովակ մասնագետ Յոզեֆ Բուբենկոն

«Միկա» ֆուտբոլային ակումբը կգլխավորի 60-ամյա սլովակ մասնագետ Յոզեֆ Բուբենկոն

PanARMENIAN.Net - Հայաստանի 2011թ. գավաթակիր «Միկան» նոր գլխավոր մարզիչ ունի: Ակումբի հետ հուլիսի 17-ին պայմանագիր է կնքել սլովակ մասնագետ Յոզեֆ Բուբենկոն, նա կաշխատի Երևանի ակումբի հետ մինչև խաղաշրջանի ավարտը: Նրան կօգնի Ժոլտ Գոռնյակը, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Միկայի» մամլո քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը:

Մարզչական շտաբում աշխատանքը կշարունակեն Հակոբ Մկրյանը, Արամ Ոսկանյանը և Տիգրան Ասլանյանը: Բուբենկոն այդ պաշտոնում փոխարինեց Էդուարդ Մարկարովին, որն այդ պարտականությունները կատարում էր ժամանակավոր: Մարկարովին նշանակել էին Արմեն Շահգելդյանի փոխարեն:

Սլովակ մարզիչն աշխատել է Բրատիսլավայի «Ինտեր» ակումբում, որի հետ երկու անգամ ոսկի է նվաճել, և հունական թիմերի հետ, ինչպես նաև գլխավորել է Սոլվակիայի երիտասարդական հավաքականը:

Բուբենկոյի ղեկավարությամբ «Միկան» առաջին խաղը կանցկացնի հուլիսի 21-ին Եվրոպայի լիգայի երկրորդ փուլի «Վոլերենգայի» հետ պատասխան խաղում: Առաջին խաղում «Միկան» զիջեց հակառակորդին նվազագույն հաշվով: Երևանում վնասվածքի պատճառով չի խաղա իսպանացի Արայ Բենիտեսը, հարցականի տակ է նաև չինացի ֆուտբոլիստ Դոն Ֆանգժուի մասնակցությունը, մյուս խաղացողները լավ մարզավիճակում են և պատրաստվում են խաղին:

Ակումբի հետ մինչ խաղաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել նաև «Բանանցի» նախկին հարձակվող Սամվել Մելքոնյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---